Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը Հայկ Կոնջորյանի ելույթի ընթացքում (video)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին կոչ է անում հարգանքի մասին խոսելուց առաջ, նախևառաջ, խոսել իր թիմակիցների հետ:

«Պարոն Մինասյան, գալիս ասում եք՝ «եկեք իրար հարգենք», բայց հետո թողնում ու դահլիճից գնում եք. սա ֆենոմենալ բան է, ֆանտաստիկ փերֆոմանս մենք հիմա տեսանք ընդդիմադիր գործընկերների կողմից, երբ քաղաքական նեղացկոտության, ճշմարտությունը լսելու անկարողության, իրավիճակը կառավարելու ապիկարության պատճառով թողնում ու լքում են դաշտը, ընդ որում, այդ դաշտը կարող է լինել տարբեր՝ քաղաքական դաշտը, պատերազմի դաշտը», - Ազգային ժողովում հայտարարեց Կոնջորյանը:

Քաղաքական դասալքությունը, ըստ Կոնջորյանի, ՀՀ քաղաքական համակարգում վերջին տասնամյակներին տեղ գտած չափազանց կարևոր իրողություն է եղել, երբ տարբեր ղեկավարներ, տարբեր պաշտոնյաներ իրենց առջև կանգնած խնդրից խուսափելու ելքը գտել են թողնելը ու հեռանալը:

«Ու այսօր մեզ մեղադրում են ու ասում՝ «դուք չհեռացաք, դուք հրաժարական չտվեցիք պատերազմից հետո», բայց մոռանում են, որ վարչապետի հրաժարականի հետևանքով է, որ իրենք հիմա այստեղ նստած են, բայց հիմա այստեղ նստած չեն: Հարգելի գործընկերներ, ես հիմա խոսում եմ ձեր աթոռների հետ, ոչ թե ձեզ հետ, որովհետև դուք հեռացել եք, որովհետև դուք լուռ հեռացաք, շրխկացրեցիք դուռն ու հեռացաք, դուք ձերն ասացիք ու գնացիք, դա եմ ես անվանում քաղաքական ինֆանտիլություն», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:

դիտվել է 2895 անգամ
Լրահոս
Իրանի խորհրդարանում գրանցվել է Արաղչիի իմպիչմենթի վերաբերյալ նախագիծ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց «MAZ» բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ արձանագրվել է նրա մահը Դա խայտառակ սադրանք էր. Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ տուրուդմփոցի մասին (video) #ՀԻՄԱ․Ադրբեջանցիները հատուկ օպերացիա՞ են իրականցրել Հայաստանում․ի՞նչ է սպասվում առաջիկայում․Չոբանյան (video) ՊԲ շտաբից ո՞նց է էդ քարտեզը հասել ադրբեջանցիքին․ անհետ կորածների հարազատները՝ ԱԺ-ի դիմաց (video) Իսրայելցի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը Ռուսաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, եթե Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմական բազա տեղակայվի․ Կրեմլ #ՈՒՂԻՂ․ Ո՞վ է Հայաստան ներթափանցած դիվերսանտը․ ի՞նչ է ծածկում ԱԺ ծեծկռտուքը․ Սուրեն Սուրենյանց (video) «Ալիևը դիվերսանտին հատուկ էր ուղարկել․․․ Փաշինյանը պետք է պատասխան տա»․ Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, հենց «սшտկեք», մենք լավ համերգ կկազմակերպենք․ Խաչիկ Մանուկյան (video) Անդրանիկ Թևանյանի հետ կապված մի բացահայտում անեմ, որը շատ դժվար է ինձ համար․ Բոզոյան (video) «Ադրբեջանցի դիվերսանտը խոշտանգել է հայ ընտանիք»․ Խաչիկ Մանուկյան (video) Ադրբեջանը Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար ամեն ինչ անում է, պատճառը կիմանաք. Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը խաղաթուղթ է Ալիևի ձեռքում․ Երվանդ Բոզոյան (video) Ասեմ՝ ինչպես եք ուզում կոծկել Շաքի գյուղի սահմռկեցուցիչ դեպքը․ Տիգրան Աբրահամյան (video) Պարապ եք մնացել, պարգևավճարներն եք արդարացնում, իբր գործ եք անում․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Ընդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովում ՔՊ–ն ուզում է հայերի վրա կրակած ադրբեջանցուն հանձնել. Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Խայտառակություն․ դուք դարձել եք ադրբեջանցի ահաբեկչի խնամակալը. ընդդիմադիր (video) Գագիկ Ծառուկյանի քրգործը մուտքագրվել է դատարան և մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին Ընդունեք ձեր սխալը, որ սահմանը ծակ ա էղել, ադրբեջանցին կարացել ա ներթափանցի. Ղազինյան (video) Իջեցված քաղաքական հանձնարարության ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում․ Աբրահամյան Ինչքան գոռաք, էդքան կգոռանք, բոլոր պատասխանները ստանալու եք․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ականներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am