Հայաստանը ռեգիոնալ նոր թակարդում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան ցանկանում է հյուրընկալել «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը, որը ներառում է երեք կովկասյան պետություններ՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, երեք հարևան պետությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հետ միասին։ Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ Էրդողանը Ռաիսիին ասել է, որ շարունակվում է աշխատանքը Թեհրանում կայանալիք Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի, ինչպես նաև այն պայմանագրերի շուրջ, որոնք կարող են ստորագրվել։

Նախորդ տարեվերջին Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: Անկարան հույս էր հայտնել, որ կմասնակցի նաև Վրաստանը։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ «3+2» առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ Հայաստանը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

«Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է իր ջանքերը ներդնել, որպեսզի Կովկասում տիրի խաղաղություն և կայունություն։ Նրա խոսքով՝ Անկարան ծրագրում է անցկացնել «3+3» հարթակի շրջանակներում հերթական հանդիպումը, որը մշակվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։ Հունվարի 4-ին Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան վերահաստատել էր, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով Թուրքիայում կայանալիք հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում դեկտեմբեր 10-ին կայացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափի՝ «3+2» նիստից առաջ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ով ներկայացնում է Ռուսաստանը հարթակի անդրանիկ նիստին, հանդիպել էր Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի հետ։ Ռուսական կողմի տարածած կարճ հաղորդագրության համաձայն, Ռուդենկոն և Գևորգյանը հանդիպմանը կառուցողական մթնոլորտում քննարկել էին երկկողմ հրատապ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգ: Նիստի մասին առաջինը երեկ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարությունը, իսկ ավելի ուշ հաստատել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Վաղը պետք է տեղի ունենա Հարավային Կովկասի համար խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի առաջին նիստը՝ «3+3» ձևաչափով։ Ռուսաստանը ներկայացնելու է արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Արդյունքների և յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչների կազմի մասին ավելի մանրամասն կխոսենք վաղը», նշել էր Զախարովան՝ հավելելով, թե վրացական կողմին նույնպես ուղարկել էին հրավեր։

Այս նոր հարթակի մասնակիցները իրականում պետք է վեցը լինեին, և այն կոչվում էր «3+3»: Վրաստանը, սակայն, հրաժարվել է մասնակցել նիստին, հայտարարելով, թե նախկինում արդեն պարզաբանել էր՝ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

«Մենք չենք դիտարկում մեր մասնակցությունը տվյալ ձևաչափում, հետևաբար՝ Վրաստանը ներկայացված չի լինի ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին պլանավորված հանդիպմանը», - ընդգծել է Վրաստանի արտաքին գործեի նախարարությունը։ Պաշտոնական Թբիլիսին մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ:
Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ միանում է հարթակին, սակայն ընդգծել՝ այդ ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են ուրիշ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ «3+3» ձևաչափը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ «3+3» հարթակը, որի ձևաչափի, գործառույթների և իրական նպատակների մասին շատ բան հայտնի չէ, այդուամենայնիվ, ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, քանի որ Երևանը ստանում է հարթակ, որի շրջանակներում կարող է ուղղակի, առանց միջնորդների բանակցել թուրքական կողմի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
Անկախ Մոսկվայի դրական կարծիքից, պարզ է, որ Անկարան ու Բաքուն Հայաստանից այս ֆորմատում էլ զիջումներ են ակնկալելու ու իրենց պահանջները կապելու են Հայաստանից սպասվող այս կամ այն քայլի հետ:

Այսինքն, Հայաստանն աստիճանաբար հայտնվելու է մի նոր թակարդում, որտեղ նրանից ոչ կարծիք, այլ զիջում են սպասելու, անգամ՝ պարտադրելու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2310 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am