ՄԻՊ-ի թեկնածուի ամոթալի պատասխանը՝ քաղբանտարկյալների հարցին (video)

Ազգային ժողովը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին խնդրեց հստակ գնահատական հնչեցնել իշխանության այն ներկայացուցիչների մտքերին, որոնք կարծում են, որ մեր երկրում կան ճանապարհներ ու տարածքներ, որ չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին:

Ընդդիմադիր պատգամավորը ՄԻՊ-ի թեկնածուից հետաքրքրվեց նաև՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ:

Քրիստիննե Գրիգորյանն էլ ասաց, թե ՄԻՊ-ի գրասենյակը անվտանգային ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարել:

Ըստ նրա՝ չպետք է ֆետիշացնել անվտանգային գոտին. անվտանգությունը չպետք է կտրել կամ առանձնացնել մարդկանցից:

«Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, դա շատ բարդ պրոցես է՝ նաև քաղաքական կոմպոնենտով, բայց մարդու իրավունքների հարցերն այնտեղ հիմքում են դրված ու, երբ մենք նայում ենք ԵԱՀԿ պրակտիկային, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, ուստի, անորոշ ասել՝ «ճանապարհները, ինչ-որ մարդիկ ասում են»… իմ մոտեցումը հետևյալն է՝ որևէ պրոցես, որը տեղի է ունենում մեր երկրում, մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի այնտեղ ու ես ընտրվելու դեպքում լինելու եմ այդ պրոցեսում, օգտագործելու եմ իմ հարաբերութունները, կառուցել եմ հարաբերությունները թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այս խնդիրները հասցեագրվեն: Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարություններն են», - ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին՝ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, թե ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում ու արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

«Այս արձանագրման հետ ես համաձայն եմ», - ասաց ՄԻՊ-ի թեկնածուն:

դիտվել է 969 անգամ
Լրահոս
Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Գառնիկ Դանիելյանը՝ Շաքիից․ ադրբեջանցու հրեշավոր հարձակման հետքերով (video) Այլանդակությունն ԱԺ-ում նոր է սկսվում․․․ Ռուբինյանը մաքրվում է Ալեն Սիմոնյանից․ Սուրեն Սուրենյանց (video) Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին «Արարատ Միրզոյանը խայտառակվել է Իրանում․․․ համապատասխան տեղն են ուղարկել»․ Շաքարյանց (video) Հենց հիմա երեք հարց ունեմ դիվերսանտի հետ կապված Նիկոլին․ Սուրեն Սուրենյանց (video) Մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են «Հանրապետական» բառի հետ ու պարտվում․ Մամիջանյան Բայրամովը TRIPP նախագիծը քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ Հութիները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի նախագահական խորհրդի ղեկավարի տունը Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի․ Շարմազանով Իրանի խորհրդարանում գրանցվել է Արաղչիի իմպիչմենթի վերաբերյալ նախագիծ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց «MAZ» բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ արձանագրվել է նրա մահը Դա խայտառակ սադրանք էր. Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ տուրուդմփոցի մասին (video) #ՀԻՄԱ․Ադրբեջանցիները հատուկ օպերացիա՞ են իրականցրել Հայաստանում․ի՞նչ է սպասվում առաջիկայում․Չոբանյան (video) ՊԲ շտաբից ո՞նց է էդ քարտեզը հասել ադրբեջանցիքին․ անհետ կորածների հարազատները՝ ԱԺ-ի դիմաց (video) Իսրայելցի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը Ռուսաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, եթե Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմական բազա տեղակայվի․ Կրեմլ #ՈՒՂԻՂ․ Ո՞վ է Հայաստան ներթափանցած դիվերսանտը․ ի՞նչ է ծածկում ԱԺ ծեծկռտուքը․ Սուրեն Սուրենյանց (video) «Ալիևը դիվերսանտին հատուկ էր ուղարկել․․․ Փաշինյանը պետք է պատասխան տա»․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am