ԵԼՔ-ը դիմում է քաղաքապետին՝ չեղարկելու կարմիր գծերի SMS-ների թանկացումը

Երևանի ավագանու ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ չեղարկելու կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը։ Դիմումի մեջ մանրամասն ներկայացված է, թե ինչու է թանկացումն անհիմն։  Հարգելի՛ պարոն Մարգարյան, Ս.թ. հունիսի 7-ին քաղաքացիները «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծանուցվեցին այն մասին, որ 01.08.2017թ.-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղի վճարը նախկին 100 դրամի փոխարեն կկազմի 149 դրամ, որից 100 դրամը ավտոկայանատեղի վճարն է, 24.8 դրամը օպերատորի միջնորդավճարը և 24.2 դրամ ԱԱՀ։ Այս հայտարարությունը առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, ինչը մեր համոզմամբ արդարացի է և հիմնավոր։ Ակնհայտ է, որ ՓԲԸ-ի գործունեության բնույթը և ձևը համայնքային սեփականություն դառնալուց ի վեր փոփոխություն չի կրել և եթե SMS ծառայության միջոցով վճարումները շարունակում է սպասարկել նույն օպերատորը, ապա միջնորդավճարի բեռը քաղաքացիների վրա դնելը չի կարող հիմնավորված լինել։ Նույն ծանուցման մեջ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն նշում է, որ կայանատեղի վճար առանց միջնորդավճարի կատարելու համար քաղաքացիները պետք է օգտվեն ավտոկայանատեղիներին կից վճարահաշվարկային տերմինալներից։ Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման 7-րդ մասի առաջին ենթակետի բոլոր ավտոկայանատեղերը պետք է կահավորված լինեն տուրքի գանձնման միջոցներով (տվյալ դեպքում վճարահաշվարկային տերմինալներով): Վստահեցնում եմ, որ շրջայցի դեպքում կվերհանվեն բազմաթիվ ավտոկայանատեղիներ, որտեղ առկա չէ վճարահաշվարկային տերմինալ, ուստի մեկ ժամվա համար ամենահասանելի վճարման միջոցը մնում է SMS հաղորդագրությունը: Սա նշանակում է, որ կարճատև ժամանակահատվածի համար ամենատարածված և հասանելի միջոցը առհասարակ հենց SMS ծառայությունն է, որի թանկացումը ուղղակիորեն բացասաբար է ազդելու վարորդների վրա և էլ ավելի է խորացնելու «կարմիր գծերի» նկատմամբ հարատև դժգոհությունը: Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկով հարկմանը, ապա այն հակասում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 4-ի ՀՕ-118 օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասին, համաձայն որի պետական տուրքի գումարը ԱԱՀ-ով հարկման ենթակա չէ։ Միևնույն ժամանակ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է պետական տուրքի հասկացությունը. «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:» Ավտոկայանատեղի վճարը սահմանվում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքով, ինչը վերոնշյալ օրենսդրական կարգավորումներով ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման։ Հիմք ընդունելով վերոգրյալը,  Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը դիմում է Ձեզ՝ չեղարկելու սույն թանկացումը վարորդների համար, առաջարկելով հետևյալը.

  • Ինչպես նախկինում օպերատորի միջնորդավճարը ներառել «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի գործունեության ծախսային հոդվածներում դիտարկելով սույն միջնորդավճարը որպես միջոց՝ տուրքի գանձման համար, ինչպես օրինակ վճարահաշվարկային տերմինալները կամ շրջիկ մեքենաները,
  • Պարզել, թե նախքան «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի համայնքային սեփականության դառնալը, վճարվել է արդյոք ԱԱՀ ավտոկայանատեղի վճարի համար և միջոցներ ձեռք առնել համայնքային նշանակության տուրքը հիշյալ օրենքով ԱԱՀ-ից ազատելու համար:
Կանխավ շնորհակալություն:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am