Դեմ են այլասերվածության տարածմանը, ընտանիքի քայքայմանը. ԼԳԲՏ ֆիլմերի մասին
«Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր Խաչիկ Ստամբոլցյանը «Փաստ»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրից ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ ֆիլմերը հանելուն նշել է, որ «Ոսկե ծիրան» փառատոնի ղեկավար Հարություն Խաչատրյանը փորձում է նման ֆիլմեր ցուցադրել՝ պատճառաբանելով, որ եթե նման ֆիլմեր չցուցադրի, ապա իրեն ոչ մեկն էլ փող չի տա, որ փառատոն կազմակերպի։ «Փաստորեն ինքը խոստովանեց, որ ծրագրավորված ձևով դրսից փող է բերում այս ազգը այլասերելու համար», - նշել է վերջինս։ Ստամբոլցյանը նաև նշել է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, այնպիսի պարտավորություն չի ստանձնել, որ այդ համայնքը ինչ ուզի, անի կամ որոշի, որ կարող է ժողովրդի գլխին էլ ման գալ։ Ստամբոլցյանի կարծիքով՝ բացի այդ պետք է ցույց տան, որ դեմ են այլասերվածության տարածմանը, ընտանիքի քայքայմանը։ Ըստ նրա՝ այդ հարցը ոչ միայն հոգևոր, այլ մարտի դաշտում մղվող պատերազմ է, և եթե այս պատերազմում հայտ տանուլ տա, ապա ընդհանրապես և ընդմիշտ ամեն ինչ կկորցնի։
