«Քաղաքացիների մեծ մասն ընտրությունները համարում է փող աշխատելու միջոց». Արմեն Ռուստամյան
«Ժողովուրդ»-ը գրել է, թե ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ըստ էության, հաստատել է, որ ընտրություններում իրենց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: Սակայն մյուս կողմից փորձել է արդարացնել կատարվածը՝ ասելով, որ միայն մեկ ուժ չէ, որ այդ քայլին է գնացել:
«Չէ, մենակ այդպես չէ, մեկ ուժ չէ, մի քանի ուժեր են այդ հարցի մեջ առնչված եղել: Մի ուղղությամբ պետք չէ սլաքները ուղղել, ես երևույթն եմ ասում: Եթե կա պահանջարկ, առաջարկող կլինի: Հարցը միայն իշխանության և ընդդիմության մեջ չէ: Իհարկե, ավելի մեծ հնարավորություններ այդ ռեսուրսն օգտագործելու ունեն իշխանությունները, բայց դա չի արդարացնում այն մարդկանց, ովքեր կաշառք ստանալու ակնկալիք ունեին: Քաղաքացիների մեծ մասն ընտրությունները համարում է փող աշխատելու միջոց», - ասել է նա, թեև մյուս կողմից նաև պնդել, որ որևէ մեկը չի կասկածում ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներին:
