Մայրաքաղաքում ժամը 23։00-ից հետո բարձր երաժշտություն միացողները կպատժվեն
«Փաստ»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացնել ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտության դեպքում կիրառել կոշտ վարչարարություն։ «Կա հստակ որոշում, համաձայն որի՝ ժամը 23։00-ից հետո մայրաքաղաքում արգելվում է բարձր երաժշտությունը։ Տնտեսավարողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մեկ անգամ արված նախազգուշացումից հետո շարունակեն խախտել սահմանված կարգը, ապա մեր կողմից կկիրառվի համապատասխան վարչարարություն՝ ընդհուպ մինչև նրանց գործունեության կասեցում», - թերթի փոխանցմամբ՝ ընդգծել է Տ.Մարգարյանը։
