Անցել է մեկ ամիս, բայց Արմավիրի բնակիչներից դեռևս փոխհատուցում չեն ստացել
Հունիսի 6-ին ուժգին քամու պատճառով տուժած Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչները դեռևս փոխհատուցում չեն ստացել: Չնայած այն բանին, որ տեղի ունեցածից անցել է ավելի քան մեկ ամիս. գրել է «Ժողովուրդ»-ը: «Այն գյուղացիները, որոնց տանիքները պատուհանները, քամու պատճառով վնասվել են, հայտնի չէ՝ կառավարության կողմից ի վերջո փոխհատուցում կստանան, թե ոչ: Հիշեցնենք, որ բացի այս, քամու և կարկուտի պատճառով վնասվել էին նաև նրանց մշակաբույսերը, ջերմոցներում մշակվող գյուղմթերքը», - հավելել է թերթը: Թերթի հարցին՝ երբ է կառավարությունը փոխհատուցելու գյուղացիներին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ասել են, որ դեռևս վնասների գույքագրում է ընթանում: Ըստ թերթի՝ մինչև քննարկեն, գյուղացիները ստիպված սեփական միջոցներով կվերանորոգեն տանիքները:
