ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ պրոսեցը, որը նախաձեռնել է Թուրքիան ու որում հայտնվել է Հայաստանը, բերելու է ոչ պակաս կատաստրոֆիկ արդյունքների, ինչը տեսանք հայ-ադրբեջանական հարաբերություններում:
«Հիմա կիրթ ու կառուցողական է հռչակված Էրդողանը, տարածվում է տեսակետ, որ դրական ու կառուցողական մթնոլորտում է տեղի ունենում հայ-թուրքական գործընթացը ու դա այն պայմաններում, երբ Թուրքիան պաշտոնապես չի թաքցրել իր նպատակները», - Ազգային ժողովում հայտարարեց նա:
Պատգմավորը նշեց, թե իրենք կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների, բայց դեմ են թուրքական նախապայմաններով վարվող այս բանակցային գործընթացին, որը ներկայացնում է Հայաստանը դեպի պարտություն տարած իշխանությունը ու, որը չունի լեգիտիմություն այն առումով, որ բանակցությունները ոչ թե հայ-թուրքական են, այլ՝ հայ-թուրք-ադրբեջանական:
«Թուրքիան հայտարարել է, որ Ադրբեջանը ևս ներգրավված է լինելու, Ադրբեջանի կարծիքը 100 տոկոս հաշվի է առնվելու գործընթացում», - նշեց Թևանյանը:
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը