Դատավորները դիմում են գրում. գործերը «թափել են գլխներին»
Հայաստանում գործունեություն ծավալող դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլևս դատական գործեր չտրամադրվեն: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Գալստյանը դիմում է ներկայացրել դատավորների խորհուրդ, որ իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը: «Դատավորներն այդ քայլին գնում են, քանի որ դատական գործերը «թափել են գլխներին», այնքան շատ են, որ չեն հասցնում քննել»,-հավելել է թերթը:
