Ահա, սրանք են «նոր»Հայաստանի արժեհամակարգի գլխավոր «հերոսները»

Ամեն մի հեղափոխություն իր հետ բերում է նոր արժեքներ, նոր գաղափարներ, երկիրը զարգացնելու և առողջացնելու համար:

Սակայն ո՞վ ասաց, որ հեղափոխությունը կարող է բերել միայն պոզիտիվ և առաջադիմական արժեքներ: Օրինակ, 1917-ի ռուսական հեղափոխությունը, կամ 1933-ի գերմանական նացիստական հեղափոխությունը իրենց հետ բերեցին ամենահետադիմական և անմարդկային արժեքները, որոնց արդյունքում մարդկությունը իր զարգացման մեջ լուրջ հետընթաց ապրեց:

Հայաստանը փոքր երկիր է, և մեր զարգացումները չեն կարող ազդել աշխարհի վրա, սակայն մեր ազգի ապագայի վրա միանշանակ ազդեցություն թողնելու են: եվ այդ տեսանկյունից հայկական հեղափոխությունը տեղային նշանակություն թողնում է՝ լավ, թե վատ ձևով:

2018-ի «խորովածային» հեղափոխությունն այդ շարքում բացառություն չկազմեց

Այսօրվա իշխանության գաղափարական հիմքում ընկած են բառիս բուն իմաստով «բոմժային» արժեքներ: Ուշադրությամբ հետևելով այս մարդկանց գաղափարներին, մտքերին կարող ենք հասկանալ, թե ինչ էր իրենից ներկայացնում իրենց պատկերացրած, «նոր» Հայաստանը: Եվ զարմանալի չէր, որ մենք դրա արդյունքում ունենալու եինք այս չափ կորուստներ: Ինչպե՞ս կարող եին «փողոցային» գործիչները, կառավարեին երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը:

Կարելի՞ էր պատկերացնել, որ ասենք «Յոժը»՝ Սերգեյ Դանիելյանը բանակցեր ղարաբաղյան խնդրի շուրջ, կամ քննարկեր լուրջ տնտեսական խնդիրներ: Բայց այսօր փաստացի դա է կատարվում: Այսինքն, մեր ժաղավրդի «հատակը» եկել է իշխանության և երկիր է կառավարում, և այն էլ այսպիսի բարդ տարածաշրջանում:

Միթե՞ ակնհայտ չէ, որ այս ամենի արդյունքը այսպիսին էր լինելու:

Սակայն, արդյո՞ք միայն այս «փողոցայիններն են» մեղավոր այս ամենի համար: Իհարկե՝ ոչ: Նույն «Յոժը» մի պահ հումորի սիմվոլից վերածվել էր ազնվության խորհրդանիշի: Եվ դա քարոզվում էր հանրության, այսպես կոչված, «լուրջ» հատվածի կողմից նույնպես: Ոմանք էլ դիֆերամբներ էին հնչեցնում, թե ինչքան «տաղանդավոր է» այս խեղկատակը: Սա նշանակում է, որ մենք մինչև 2018-ը նույնպես չենք ունեցել առողջ հասարակություն և ուրեմն ազգովի պետք է խոստովանենք, որ այն ինչ կատարվեց մեր երկրի հետ մեղք ունեն բոլորն առանց բացառության, մեկը՝ քիչ, մյուսը՝ միքինչ շատ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 2403 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am