Բաղրամյան պողոտայում BMW-ն բախվել է ծառին
Հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մեքենայի վրայից hանել էին 80 OQ 880 համարնիշները, իսկ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ Ստեփան Մաթոսյանը, նշված BMW-ն պատկանում է Երևան քաղաքի Կոմիտասի 36 Ա շենքի բնակչուհի Սուսաննա Մկրտչյանին: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW-ն մինչև ծառի հետ <<ողջագուրվելը>> բախում է ունեցել Դավիթ Դավիդյանի վարած BMW մակնիշի 34 ST 400 համարանիշի և Կարեն Առաքելյանի վարած BID մակնիշի 050 LO 61 համարանիշի ավտոմեքենային: Իսկ համարնիշները հանել էին, քանի որ դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդներ ասել էին միմյանց. <<Համարները հանենք, մեքենան տանենք Բանգլադեշ մեր ախպոր բոքսում սարքենք, հետո որպես չխփված ավտո <<տուլիտ>> անենք, ծախենք գնա>>: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
