Fresher.am-ն առանձնացրել է Եվրոպայի ամենագեղեցիկ համալսարանները, որտեղ սովորելն իսկական երազանք կարող է լինել բոլորի համար։ Ցանկում ներառված չեն Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները, քանի որ դրանց հռչակի մասին գիտեն բոլորը։
1Հայդելբերգի համալսարան, Գերմանիա
Հայդելբերգի` Ռուպրեխտի և Կառլի անվան համալսարանը գտնվում է Գերմանիայի Հայդելբերգ փոքրիկ քաղաքում։ Այն հիմնադրվել է 1386 թվականին և համարվում է Կենտրոնական Եվրոպայի` հնությամբ հինգերորդ համալսարանը, ինչպես նաև լավագույն համալսարաններից մեկն է ողջ Եվրոպայում։ Չնայած նրան, որ համալսարանը բավականին հին է, սակայն դեռևս մնում է Գերմանիայի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկը: Այս գեղատեսիլ քաղաքում ապրելը և այսպիսի շքեղ համալսարանում սովորելն իսկական հեքիաթ կարող է թվալ։
2Իռլանդիայի ազգային համալսարան Գոլվեյում, Իռլանդիա
Համալսարանը գտնվում է Իռլանդիայի արևմուտքում՝ Գոլվեյ քաղաքում։ Այն հիմնադրվել է 1845 թվականին և իրենից ներկայացնում է բարձրագույն ուսումնահետազոտական հաստատություն։ Համալսարանը ներառված է աշխարհի լավագույն բուհերի ցանկի մեջ։ Այժմ Գոլվեյ ուսանողական քաղաքում սվորելու բախտ ունեն մոտ 20 հազար հաջողակ ուսանողներ։
3Հելսինկիի համալսարան, Ֆինլանդիա
Հելսինկիի համալսարանը հիմնադրվել է 1829 թվականին։ Այն համարվում է Ֆինլանդիայի հնագույն և խոշորագույն համալսարանը, որի բուսաբանական այգին և ջերմոցները կատարյալ գլուխգործոց են։ Բարեբախտաբար, դրանք տեսնելու հնարավորություն ունեն ոչ միայն համալսարանի ուսանողները, այլ նաև բոլոր ցանկացողները։
4Սորբոն, Ֆրանսիա
Փարիզի համալսարանը, որն այլ կերպ կոչվում է Սորբոն՝ ի պատիվ աստվածաբան Ռոբեր դե Սորբոնի, Ֆրանսիայի խոշորագույն ուսումնագիտական կենտրոնն է և աշխարհի լավագույն համալսարաններից մեկը: Սորբոնի համալսարանը Եվրոպայում ամենավաղ ստեղծված համալսարաններից մեկն է. այն պաշտոնապես սկսել է գործել 13-րդ դարից սկսած, ավելի ստույգ` 1215 թ-ից: 1970 թ. վերակազմվել է՝ բաժանվելով 13 ինքնավար համալսարանների։ Սորբոնում են սովորել ու իրենց գիտելիքները կատարելագործել մեծաթիվ հայ բժիշկներ, մանկավարժներ և այլ մասնագետներ, ինչպիսիք են լեզվաբան Հրաչյա Աճառյանը, գրող, մանկավարժ ու ազգային գործիչ Նահապետ Ռուսինյանը, աշխարհահռչակ արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսեսյանը, իսկ ահա աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը 1965 թ-ին ստացել է Փարիզի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
5Կատանիայի համալսարան, Իտալիա
Կատանիայի համալսարանը գտնվում է Սիցիլիայում, հիմնադրվել է 1434 թվականին, Սիցիլիայի ամենահին համալսարանն է, Իտալիայի 13-րդ հնագույն և աշխարհի ամենահին համալսարաններից մեկը: Սիցիլիայի այս հեքիաթային պալատում սովորելու հնարավորություն ունեն ավելի քան 60 հազար ուսանողներ։
6Ալկալայի համալսարան, Իսպանիա
Ալկալայի համալսարանը հանրապետական համալսարան է։ Այն գտնվում է Մադրիդից 35 կմ հեռավորության վրա գտնվող Ալկալա դե Էնարես քաղաքում, որն առաջին համալսարանական քաղաքն է և օրինակ է ծառայել մյուս համաշխարհային նմանօրինակ քաղաքների համար: 1998 թվականից Ալկալա դե Էնարես համալսարանն ու քաղաքի հնագույն թաղամասն ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
7Գլազգոյի համալսարան, Շոտլանդիա
Գլազգոյի համալսարանը Շոտլանդիայի ամենամեծ համալսարանն է։ Այն հիմնադրվել է 1451 թ. Հռոմի Պապ Նիկոլայ V-ի կողմից։ Իր վաղեմությամբ 4-րդն է անգլիական համալսարանների շարքում։ 2013 թ. տվյալներով Անգլիայում 9-րդ, իսկ ողջ աշխարհում 51-րդն է լավագույն համալսարանների թվում, որտեղ ուսանում են աշխարհի 130 տարբեր երկրների ուսանողներ։ Համալսարանի կարգախոսն է՝ «Ուղի, ճշմարտություն, կյանք» («Via, Veritas, Vita»)։
8Ուփսալա համալսարան, Շվեդիա
Համալսարանը գտնվում է Ուփսալա քաղաքում։ Այն հետազոտական համալսարան է և համարվում է Շվեդիայի հնագույն համալսարանը (հիմնադրվել է 1477 թվականին)։ Համալսարանը ամենահայտնի ուսումնական կենտրոնն է Սկանդինավյան երկրներում։ Տարիներ շարունակ այն շարունակում է իր հաստատուն տեղն ունենալ աշխարհի 100 լավագույն բուհերի շարքում։
9Էդինբուրգի համալսարան, Շոտլանդիա
Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում գտնվող նույնանուն համալսարանը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը: Այն ևս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Մեծ Բրիտանիայում թվով 6-րդ ամենահին համալսարանն է։ Հիմնադրվել է 1583 թվականին։ Այն Բրիտանիայում Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանից հետո ամենավարկանշային համալսարանն է: Շոտլանդիայում Սուրբ Էնդրյուսի համալսարանից հետո Էդինբուրգի համալսարանում սովորելը ամենադժվարն է, իսկ ամբողջ Բրիտանիայում՝ 9-րդն իր դժվարությամբ։
10Կոիմբրայի համալսարան, Պորտուգալիա
Կոիմբրայի համալսարանը նախկինում հայտնի է եղել Լիսաբոնի համալսարան անունով։ Այն Պորտուգալիայի ամենամեծ համալսարաններից մեկն է: Համալսարանի պատմությունը սկիզբ է առնում 1290 թվականին, երբ թագավոր Դինիշ I-ը իր «Magna Charta Priveligiorum» հրամանով Լիսաբոնում ուսումնական հաստատություն հիմնադրեց` «Studium Generale» անունով։ 1537 թվականին այն թարգմանվեց Կոիմբրիում, որն այժմ հայտնի է որպես Կոիմբրայի համալսարան: Համալսարանի 8 ֆակուլտետներում սովորում են շուրջ 20 000 ուսանողներ։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը