ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանըխորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայկական ԱԹՍ-ներ ստեղծելու աշխատանքները վաղուց են ընթանում:
«Իմ աշխատած ժամանակահատվածում արդեն վերջնական փուլին ենք մոտենում: Տարբեր ընկերություններ կան, որոնք ունեն հաջողություններ, արդեն պատրաստի էլ ունեն: Փորձարկումների ընթացքում են, և կան, որ արդեն փորձակումներ են անցել: Խոսքը երկու տեսակի ԱԹՍ-ների մասին է, բայց ավելի շատ հակված ենք ունենալ ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձեներ: Տարբեր լուծումներ կան, այդ լուծումներն առաջարկողներն էլ ամեն անգամ մեկ բան են մտցնում իրենց ստեղծած արդյունքի մեջ: Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ-ի կարիքների համար գնել: Մինչ այդ էլ կառավարությունը, մասնավորապես՝ մեր նախարարությունը, իրենց մեծ աջակցություն է ցույց տվել, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը ներկայացնեն կամ իրենց արտադրությունը տան»,- նշեց նախարարը՝ դժվարանալով ասել, թե դրանք ինչ ժամկետներում կհամալրեն ՀՀ ԶՈւ սպառազինությունը։
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը