Ես եմ արգելել Վահան Քերոբյանին հրաժարական տալ․ Նիկոլ Փաշինյան (video)

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից այսօր երկրորդ անգամ է՝ հետաքրքրվում է, թե երբ է հրաժարական տալու:

«Այսօր իմ ելույթի ժամանակ ես միացրեցի ձայնագրություն, որտեղ դուք ասում էիք` եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, դուք հրաժարական կտաք: Հարցրեցի, թե երք եք հրաժարական տալու, բայց դուք ասացիք, թե այդ խոստումը տալով՝ պարզապես կատակ եք արել, նշեցիք նաև, որ ձայնագրությունն ամբողջական չէ ու եթե ամբողջական ձայնագրությունը լիներ, ապա պարզ կդառնար, որ դուք կատակել եք», - ասաց պատգամավորը:

Նա միացրեց ամբողջական ձայնագրությունն ու ընդգծեց՝ պարզ է դառնում` Քերոբյանը հաստատ կատակ չի անում:

Ձայնագրությունում լրագրողը հետաքրքրվում է Քերոբյանից՝ եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, հրաժարական կտա՞, Քերոբյանն էլ արձագանքում է. «Լավ հարց եք տալիս, այո, դա կլինի վկայություն այն մասին, որ ես որևէ կերպ կախված չեմ իմ պաշտոնից, ես եկել եմ ծառայելու իմ ազգին ու եթե չեմ կարողանում այնպես անել, որ մեր երկիրը կարողանա դիմագրավել մարտահրավերներին, ես չպետք է զբաղեցնեմ այն աթոռը, որը նախատեսված է ուժեղ ղեկավարի համար»:

Վահան Քերոբյանի փոխարեն հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ու ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի», - հայտարարեց Փաշինյանը:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Ե՛ս կպատասխանեմ Ալիևի՝ ձեզ ստորացնող հայտարարությանը․ Արեգա Հովսեփյան (video) Պարո՛ն Ռուբինյան, ո՞վ է «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը. Լիաննա Գասպարյան (video) Հենց այստեղից հաղորդում եմ տալիս հանցագործության մասին․ Ագնեսա Խամոյանը թղթեր ներկայացրեց (video) Ռուբինյանը տակից ասում է՝ Ղազարյան ջան, գազ տուր, տղամարդու ջեբն էլ պիտի փող լինի. Էդգար Ղազարյան (video) Սամվել Կարապետյան, ես չեմ ուզում, որ էդ դուրսպրծուկը գա առաջին պլան․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլը Իլհամի գերին է, դուք՝ Նիկոլի․ ձեր վիճակը շատ տխուր է․ Աղվան Վարդանյան (video) Հանգիստ նստե՛ք ու լսեք ձեր թալանի մասին․ Մեսրոպ Մանուկյանի դիպուկ և կոշտ խոսքը (video) Սամվել Կարապետյանի ծրագրերից դուք էլ եք օգտվել, հիմա եկել, ի՞նչ եք խոսում․ Մամիկոն Ասլանյանը՝ ՔՊ-ին (video) Հիմա ուշադիր լսե՛ք՝ ինչ են փոխանցում անհետ կորածների ու գերիների հարազատները․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Վահե Սարգսյան․ Եկեղեցու կազմաքանդման գործընթացը սկսվել է, դրան լծվել է նաև Արման Եղոյանը ՔՊ-ի նոր խայտառակ սուտը թոշակառուներին․ խաբում են ու խաբում (video) Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»․ YerevanToday #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Գառնիկ Դանիելյանը՝ Շաքիից․ ադրբեջանցու հրեշավոր հարձակման հետքերով (video) Այլանդակությունն ԱԺ-ում նոր է սկսվում․․․ Ռուբինյանը մաքրվում է Ալեն Սիմոնյանից․ Սուրեն Սուրենյանց (video) Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին «Արարատ Միրզոյանը խայտառակվել է Իրանում․․․ համապատասխան տեղն են ուղարկել»․ Շաքարյանց (video) Հենց հիմա երեք հարց ունեմ դիվերսանտի հետ կապված Նիկոլին․ Սուրեն Սուրենյանց (video) Մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են «Հանրապետական» բառի հետ ու պարտվում․ Մամիջանյան Բայրամովը TRIPP նախագիծը քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am