Մոսկովյան «Ռիո» առևտրի կենտրոնում հրդեհի պատճառով տուժել է 14 մարդ
Մոսկովյան «Ռիո» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժել է 14 մարդ, որոնց մեկը երեխա է։ Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Ըստ տեղեկությունների, տուժածներին անհրաժեշտ է եղել բուժօգնություն։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ այրվող շենքում կարող են մարդիկ լինել։ Դեպքի վայրում աշխատում է մոտ 20 հրշեջ-փրկարարական խումբ։
