Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հիշեցրեց, որ մի քանի օրից ուժի մեջ է մտնում հանրային վայրեր միայն պատվաստաման սերտիֆիկատ կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում մուտք գործելու որոշումը:
Պատգամավորն առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանից հետաքրքրվեց՝ որևէ ազդեցության գնահատում արվե՞լ է՝ ինչ ազդեցություն կունենա տնտեսության ու բիզնեսի վրա ու ինչով է պայմանավորված, որ հենց հիմա է արվում սա, որովհետև կորոնավիրուսի թվերը գնալով նվազում են:
Արթուր Ղազինյանը հիշեցրեց, որ օրերս տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը:
«Առաջիկայում «Փարավոն» ռեստորանոմ սպասվում է մեծ միջոցառում, այնտեղ կարելի է հետևել, որ բոլորը ներկայանան պատվաստման սերտիֆիկատով կամ թեստի բացասական արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ, դա արեք ու հանրությանը ցույց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի համար է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց», - ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը