Էրդողանի ANADOLU-ն Փաշինյանին խորհուրդ է տալիս «2022 թվականին պահպանել ամուր կամք»

Անկարայից, Բաքվից ու Երեւանից հնչող ոչ միայն հայտարարությունների, այլեւ ձեւակերպումների սինքրոն լինելը չի դադարում զարմացնել։ Շատերը հիշում են, թե ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը հունվարի 13-ին ՀՀ կառավարության նիստում, Վարդենիսի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո նա հայտարարեց, որ մեզ ամուր նյարդեր են պետք խաղաղության օրակարգ բացելու համար։

«Մենք, ցավոք, շարունակում ենք միջադեպեր եւ զոհեր ունենալ սահմանին։ Կառավարության ծրագրում արտահայտված է երկու հարց՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց, մյուս կողմից, մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր։ Շատերն անընդհատ փորձելու են ապացուցել կամ ցույց տալ, մղել մեզ այն մտքին, որ դա հնարավոր չէ։ Մենք հետեւողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով եւ պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջ ձեւավորվի կայուն եւ անվտանգ միջավայր։ Սա մեր քաղաքական ամենակարեւոր անելիքն է, առավել եւս՝ 2020 թվականի պատերազմից եւ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ այժմ Անկարայից գրեթե 100 տոկոսով նույնական թեզեր են հնչում։ Թուրքական պետական ​​ANADOLU լրատվական գործակալությունը իր էջերում հրապարակել է Կալիֆորնիայի Իրվայնի համալսարանի պատմության ֆակուլտետի դոկտոր Օգյուլ Թունի վերլուծությունը, ով բացի Փաշինյանի սիրելի տեզերը օգտագործելուց, ինչպիսին է «ղարաբաղյան կլանը», խորհուրդ է տալիս իրեն «2022 թվականին ամուր կամք պահպանել»։

«Այս դիմադրության խմբերի (ընդդիմության - Zham.am ) ջանքերը, որոնք փորձում են պաշտպանել իրենց ներքին իշխանությունը, խաթարել խաղաղ բանակցությունները, իրենց հետքն են թողել 2021 թվականին: Եթե 2022 թվականին Հայաստանի վարչապետի և կառավարության կամքը չկոտրվի, դիմադրության խմբերի ավելի արմատական ​​փորձերի ներքո, այդ դեպքում հնարավոր կլինի մասամբ խաղաղ մթնոլորտի հաստատումը տարածաշրջանում»,- գրում է Թունը։

Եվ ուշադրություն դարձրեք, որ նույնիսկ թուրքական պետական ​​լրատվական գործակալության էջերում խոսվում է ոչ թե խաղաղության, այլ «տարածաշրջանում մասամբ խաղաղ մթնոլորտի մասին»։ Այսինքն՝ հորդորելով Փաշինյանին «պահպանել ամուր կամք», թուրքական կողմը նրան նույնիսկ խաղաղություն չի խոստանում։

Սեւակ Դանիելյան

zham.am

դիտվել է 542 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am