Կխնդրեմ ԱԺ դահլիճում դիվանագիտության պատմության, քաղաքական պատմության մասին ելույթների նկատմամբ նախանձախնդիր լինել, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների, որ մեր պատգամավորները թյուրիմացության մեջ չընկնեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով Երևան-Ստամբուլ և Ստամբուլ-Երևան թռիչքների գործարկմանը։
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ որևէ մեկը դեմ չի արտահայտվում Երևան-Ստամբուլ, Ստամբուլ–Երևան թռիչքների գործարկմանը. «Խնդիրը հետևյալն է․Երևան-Ստամբուլ գծի վերսկսման մասին ոչ թե Հայաստանի ավիացիոն գործակալության տնօրեն Տաթևիկ Ռևազյանն է խոսում, այլ խոսում է Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ իբրև բարի կամքի դրսևորում։ Ինչպես Էրդողանն է իբրև բարի կամքի դրսևորման օրինակ խոսում, որ 2003 թվականին իմ վարչապետության ժամանակ՝ տեսեք՝ ես թույլ տվեցի դեպի Երևան թռիչքներ»,–ասաց նա։
Իր ելույթի վերջում նա նաև անդրադարձավ իշխանական պատգամավորների կողմից պարբերաբար Ռոբերտ Քոչարյանի անունը հիշատակելուն։ «Տպավորություն է, որ երեկոները Ռոբերտ Քոչարյանի հուշերը կարդում են, իշխանական պատգամավորները գիշերը երազում Ռոբերտ Քոչարյանին են տեսնում, գալիս են այստեղ Ռոբերտ Քոչարյանին են հիշում»,–ասաց նա։
Նրա ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանիօն ձայն տալուց առաջ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Այսօր երազ տեսե՞լ եք, պարոն Թունյան»։
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը