Իտալացի նահանգապետը դեմ է ադրբեջանական գազին
Իտալացի նահանգապետ Ապուլիա Միկելե Էմիլիանոն դեմ է հանդես եկել TAP գազատարի կառուցմանը, որով ադրբեջանական գազը տեղափոխվելու է Եվրոպա: Իտալացի նահանգապետը աջակցում է մեկ այլ նախագծի, ըստ որիգազատարը կմիացնի Բալկաններն ու Ապուլիան: Խոսքը «Eagle LNG» նախագծի մասին է, որը ներկայացվել է ամերիկյան «Falcone Group» ընկերության կողմից: Այդ ծրագրի համաձայն՝ պետք է կառուցվի 110 կիլոմետրանոց խողովակաշար, որի միջոցով Բալկաններ և Իտալիայի հարավ կհասցվի ամերիկյան և կատարական գազը: Նահանգապետն այս նախագիծը «Բալկանների և ամբողջ Եվրոպայի համար ռազմավարական» է անվանել: Գիտնականների և իրավապաշտպանների մի լայն շրջանակ ևս դեմ է արտահայտվել TAP-ի նախագծին և այդ մասին դիմում է ուղարկել Եվրահանձնաժողով՝ խնդրելով հրաժարվել նախագծի իրականացումից: Գիտնականները, հատկապես, անհանգստացած են գազատարի կառուցումից հետո էկոլոգիական խնդիրների առաջացմամբ:
