Թուրք ընդդիմադիրները պահանջագիր են ներկայացրել իշխանությանը
Թուրքիայի ընդդիմությունն «Արդարության քայլերթի» ավարտին Ստամբուլում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ 10 կետանոց պահանջագիր է ներկայացրել երկրի իշխանություններին։ Այս մասին հայտնում է demokrathaber.org-ը։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլի Մալթեփե շրջանում հանրահավաքի 2.5 մլն մասնակիցների առաջ ընթերցել ու մեկնաբանել է իրենց բոլոր պահանջները։ Սակայն նախագահ Էրդողանը, մեկնաբանելով ընդդիմության պահանջները, հայտարարել է, որ դրանք արդարության հետ որևէ կապ չունեն:
