Ավելի ու ավելի վատ ենք ապրելու, սիրելի՛ «հպարտ քաղաքացիներ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2022 թվականը խոստանում է սոցիալտնտեսական առումով բավական բարդ տարի լինել։ Խնդիրն այն է, որ երկրում տնտեսական միջավայրի վրա բացասական ազդող լրացուցիչ գործոններ են ստեղծվել, որոնցից առաջնահերթը, այս իշխանությունների գոյությունից զատ, անասելի գնաճն է։

Ճիշտ է՝ ընդհանուր առմամբ էներգակիրների գների բարձրացման և մատակարարման շղթաների խաթարման պարագայում ամբողջ աշխարհում գնաճային տրամադրություններ են նկատվում, սակայն այս պարագայում Հայաստանում գների աճի տեմպերը մի յուրահատուկ անտրամաբանական բարձրացմամբ են արտահայտվում։ Ավելի ստույգ՝ համաշխարհային շուկայի գնանկմանը Հայաստանի տնտեսությունն արձագանքում է շատ դանդաղ ու դժվար, իսկ թանկացումներին՝ րոպեական, և շատ դեպքերում, օգտագործելով համաշխարհային գների փոփոխության առիթը, անհարկի թանկացում է կատարվում։

Հատկապես անհանգստացնող է պարենային ապրանքների գների բարձրացումը, ինչը ոչ միայն լուրջ սոցիալական, այլ նաև պարենային անվտանգության հարց է։ Պարզ է, որ բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող Հայաստանի համար առանցքային պետք է լինի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը։ Եվ դրանով էր պայմանավորված, որ կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ Փաշինյանը խոստանում էր, որ Հայաստանում խթանելու են գյուղատնտեսության զարգացումը և պարենային արտադրանքի ծավալների ավելացումը, սակայն, ինչպես Փաշինյանի մյուս պոպուլիստական հայտարարությունները, այս խոստումները ևս մնացին լոկ խոսքերի մակարդակով՝ օդից կախված։ Գյուղնախարարության լուծարումից հետո գյուղոլորտը, մեծ հաշվով, դուրս է մնացել հատուկ հոգածությունից, իսկ իշխանությունների տեսադաշտը ասֆալտ փռելուց այն կողմ չի անցնում։

Չէ՞ որ գյուղատնտեսությունը կլիմայական պայմաններից կախված տնտեսության ամենառիսկային ճյուղերից է, որի արդյունքները տեսնելու համար ժամանակ և մեծ ջանքեր են պետք, իսկ ասֆալտ փռելու գործընթացը միանգամից տեսանելի է ու մեծ ժամանակ չի պահանջում։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Արցախից մեծ քանակությամբ պարենային ապրանքներ էին գալիս Հայաստան, իսկ պատերազմից հետո Արցախի տարածքների կորուստի արդյունքում իրավիճակն այնքան բարդ է, որ նույնիսկ Հայաստանից այնտեղ մթերք արտահանելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Կարճ ասած՝ պարենային ապահովության առումով մեր տնտեսությունն ինքնաբավ չէ, ինչը Հայաստանին չափից ավելի մեծ կախվածության մեջ է դնում արտաքին շուկաներից ու այնտեղ տեղի ունեցող տեղաշարժերից։

Օրինակ՝ Հայաստանը հացահատիկը մեծամասամբ ներկրում է Ռուսաստանից, և եթե Ռուսաստանում հացահատիկի բերքի նվազում նկատվի, ապա Հայաստանն անմիջապես իր վրա կզգա դրա հետևանքները։ Սակայն այլ հանգամանքներ ևս կան, որոնք շուկայում նկատվող գնաճի մակարդակն ավելի են բարձրացնելու։

Մասնավորաբար, խմելու ջրի գինը հունվարի 1-ից արդեն բարձրացել է 20 դրամով։ Այնինչ, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Վեոլիա ջուր» ընկերության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թվականը ջրի գինը չի բարձրանա։ Իսկ այժմ նույն Փաշինյանը ջրի թանկացումն արդարացնելու համար նշում է, որ եթե ջրի գինը հիմա չբարձրանա, ապա 2024 թվականին այնքան կբարձրանա, որ շատ մեծ տարբերություն կտա։ Չնայած զարմանալի ոչինչ չկա, այդ ե՞րբ է Փաշինյանը կատարել ժողովրդին տված իր խոստումները, որ հիմա էլ կատարեր։

Եվ ահա, ջրի թանկացմանը հաջորդում է նաև էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը։ Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման հիմնական պատճառներն ատոմակայանի համար վերցված վարկերի բեռն ու «Գազպրոմ» ընկերության նկատմամբ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի խնդրի հետ կապված պարտավորությունների չկատարումն է։ Այսինքն, խնդիրը բացարձակ ՀԷՑ-ը չէ, ինչպես ոմանք փորձում են մատուցել, այլ այն, որ այս իշխանությունները չեն կարողացել արդյունավետ կառավարել էներգետիկ ոլորտը, որի արդյունքում ֆինանսական ճեղքվածք է առաջացել, որը լցնելու ծանրությունը դրվելու է հասարակ սպառողների ուսերին։ Թանկացումների այս շղթային շուտով գումարվելու է նաև գազի թանկացումը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հունվարի 13ին գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին։ Եվ համապատասխան որոշման կայացման դեպքում Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կբարձրանա 6 տոկոսով։ Ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում տնտեսվարողները, բնականաբար, փորձելու են իրենց ծախսերի աճը փոխհատուցել ծառայությունների ու ապրանքների գների բարձրացմամբ։ Ստացվում է, որ Հայաստանը բախվում է գների բարձրացման հետ կապված կատաստրոֆիկ մի վիճակի՝ այն դեպքում, որ ոչ շատ վաղուց Փաշինյանը հավաստիացնում էր, թե Հայաստանում «ապոկալիպտիկ թանկացումներ» չեղան և չեն էլ սպառնում։ Դե, Փաշինյանը 2018-ին ու դրանից առաջ էլ նախկիններին մեղադրում էր, թե գազի գինը շատ բարձր է, խոստանում էր, թե իշխանության գալու դեպքում գազի գինը կնվազի: Բայց իշխանության գալուց մի քանի ամիս անց հպարտորեն հայտարարեց, թե… գազը չի թանկանա:

Բայց նույնիսկ այս խոստումը կատարել նրան չհաջողվեց: Մի խոսքով՝ ներկայիս սոցիալ-տնտեսական դրությունը «ապոկալիպտիկ» է, քանի որ քաղաքացիների եկամուտների աճ չկա, բայց կա գործազրկության և արտագաղթի աճ, իսկ գնաճային ֆոնն այլևս անտանելի է։ Թեպետ սա, երևի թե, սպասելի էր, իսկ իշխանություններն էլ, կարծես թե, հանգիստ են տանում այսպիսի զարգացումները. թերևս վստահ են, որ մեր հասարակության մեջ մոտ մի 680 հազար մարդ կա, որ նույնիսկ թանկացումների դեպքում է «լավ ապրելու» և ապաշնորհ իշխանությունների առաջ իր պահանջները դնելու փոխարեն նախընտրելու է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ»:

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am