Թուրքիայի կառավարությունում և դրան առընթեր կառույցներում ձերբակալություններ կլինեն
«Հաբերլեր»-ի հաղորդմամբ՝ Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում որոշում է ընդունել երկրի կառավարության աշխատակազմերում և դրան առընթեր կառույցներում ձերբակալություններ իրականացնելու մասին: Գործողությունները մեկնարկել են հուլիսի 10-ի առավոտյան, 43 մարդու ձերբակալման հրաման կա: Նշվում է, որ բոլոր կասկածյալները ByLock հավելվածի օգտատերեր են: Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ:
