Ադրբեջանցին Ուկրաինայում ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականիn
Ուկրաինայում՝ Ռովնո քաղաքում, ադրբեջանցին ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով քաղաքի ոստիկանական մամուլի ծառայության հայտարարությունը:Ծեծի ենթարկվելուց հետո 36-ամյա տուժածը ծանր մարմնական վնասվածքներով, գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Տուժածի կինը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի սրճարաններից մեկում: Ոստիկանությունը կարողացել է հայտնաբերել և ձերբակալել 23-ամյա ադրբեջանցուն:
