Մահացել է «Մայրիկ» ֆիլմի դերակատար Իզաբել Սադոյանը
Կյանքի 89-րդ տարում մահկանացուն է կնքել դերասանուհի Իզաբել Սադոյանը, ով հայ հանդիսատեսին հայտնի է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում Աննայի դերակատարմամբ: Այս մասին հայտնում է Nouvelle d’Armenie-ն: Սադոյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների դուստր էր, դերասան Ժան Բուիզի կինն էր։ Դերասանուհին խաղացել է ավելի քան 50 ֆիլմում, 25 բեմադրությունում:
