Ալիևը և Թիլերսոնն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Ալիևը և Թիլերսոնն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ մասնավորապես խոսելով հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքի մասին: Խոսել են երկկողմ հարաբերություններից ու տարբեր ոլորտներում իրականացվող համագործակցությունից:
