Էրդողանն ու Ալիևը սպառնում են Հայաստան պետությանը, Նիկոլականներն ասում են՝ «դուք էլ նամակ գրել Թուրքիային»

Հունվարի 14-ին Մոսկվայում հայ և թուրք բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը պաշտոնական Երևանը և Անկարան դրական ու կառուցողական են որակել թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Անկարան: Շուրջ մեկ ու կես ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները նույն հայտարարությունն էին հրապարակել, որտեղ մասնավորապես ասված էր. «Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»: Նշվեց նաև, որ հայ և թուրք հատուկ բանագնացների միջև երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվեն «պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։

Այսպես, Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես մտան քաղաքական բանակցությունների, երկխոսության փուլ: Այսօր խորհրդարանում թեժ քննարկվում էր հունվարի 14-ին կայացած հանդիպումը: Ընդդիմադիրները փորձում էին հասկանալ, թե հիմա ինչ է Փաշինյանի իշխանությունը հանրությունից գաղտնի պահում Թուրքիայի հետ բանակցելիս: Իսկ Անկարան, նկատենք, որ բացեիբաց ներկայացրել է իր նախապայմանները, թե ինչ է ակնկալում Փաշինյանի իշխանությունից: Անկարայից գրեթե ամեն շաբաթ կրկնում են, որ Հայաստանը պետք է «խելքը գլուխը հավաքի» ու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի, այսինքն՝ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն, ոչ ավել, ոչ պակաս՝ Թուրքիան սպառնում է Հայաստանին:

Ու այս պայմաններում, երբ Փաշինյանի խմբակցությանն ընդդիմադիրները հարցեր են ուղղում, նորից հին «դավթարներն» են փորփրում...
Ահա այսօր ԱԺ լիագումար նիստում ԱԺ փոխնախագահ, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդմանը, թե իր նշանակման մասին չկա փաստաթուղթ, թե թուրքական կողմի հետ ներկայացուցիչ նշանակելը կատարվել է ժողովրդի թիկունքում, ասել է. «Դա պաշտոն չի, այլ գործառույթ։ Ես հանդիսանում եմ ԱԺ փոխնախագահ, բայց իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գործառույթ, որն ինձ տրվել է հրապարակային և փաստվել ԱԳՆ-ի կողմից։ Ի՞նչն է այստեղ անհասկանալի»։

«Ասում եք, թե ամեն ինչ իմանում եք Թուրքիայից․․․մինչև այս պահը չի եղել մի իրադարձություն, որի մասին մեր գերատեսչությունները չեն տեղեկացրել։ Տվյալ դեպքում՝ ԱԳՆ-ն։ Կամ, որ ասում եք, գաղտնի գործընթացներ կան, ինձ ավելի շատ դա է նյարդայնացնում։ ՀՀ պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան․․․ի՞նչ եք կարծում, այդ բանակցությունների քանի՞ տոկոսն է եղել բաց, քանի՞սը՝ փակ։ Ֆուտբոլային դիվանագիտության ոչ հրապարակային մասը Սերժ Սարգսյանի՞ օրոք է եղել․ ոչ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ ՀՀ-ի և Թուրքիայի միջև գաղտագողի գործընթացներ կայի՞ն, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին»,-ընդդիմությանը հարցեր հղեց Ռուբինյանը։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ԱԺ ամբիոնից ընթերցել է 2005թ․ ապրիլին Թուրքիայի վարչապետ Էրդողանին ուղղված Ռոբերտ Քոչարյանի նամակից մի հատված։ «Անցեք արխիվներով և գտեք գոնե մի հոդված այդ մասին մինչև 2011թ․ օգոստոսը, երբ Ժուլիան Ասանժի «Վիքիլիքսը» հրապարակեց այն։ Մինչև այդ հայ հասարակությունը որևէ բան գիտե՞ր դրա մասին։ Այդ ժամանակ խորհրդարանական ՀՅԴ-ն ի՞նչ էր անում։ Թուրքիայի դրոշ հաստատ վառել են, իսկ նամակից տեղեկություն ունեցե՞լ են, դե՞մ են եղել, թե ոչ»,-հարցադրումներ արեց Վահագն Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ այսպիսի մարդիկ գաղտնիության մեջ են մեղադրում հայ-թուրքական երկխոսության այսօրվա պարզ գործընթացը․ «Պատկերացնո՞ւմ եք, եթե մեր իշխանությունից մեկն ասեր Էրդողանին, որ ձեռք է մեկնում։ Ի՞նչ կանեիք, պարոն Արծվիկ Մինասյան․․․Գեղամ Մանուկյանը գիտեմ ինչ կաներ, բայց չգիտեմ, թե դուք ինչ կանեիք։ Այնպես որ, երեսպաշտություն է, վերջ տվեք սրան»։

Որքան էլ Փաշինյանի իշխանությունը այսօր ցանկացած թեմա տեղափոխի անցյալի «դարակներ», մեկ է որևէ տրամաբանող մարդ չի կարող հասկանալ, թե ինչ համեմատությունների եզրեր կան նախկին բոլոր իշխանությունների, ու այսօրվա «թավշյա» իշխանությունների մեջ: Ինչպես ասում են՝ «սարեր, ձորերի» տարբերություն...

Նախկին ոչ մի իշխանության օրոք ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի նախագահները չեն խոսել Հայաստանի իշխանության հասցեին այնպիսի հեգնանքով, չեն ծաղրել, չեն ստորացրել, ինչպես այսօր են վարվում, և ոչ միայն Հայաստանի թշնամի իշխանությունները, այլև այլ երկրների իշխանական ներկայացուցիչներ, պատգամավորներ կամ փորձագետներ:

Թեկուզ դիտարկենք Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մեդիայի, փորձագիտական շրջանակների վերաբերմունքը: Իհարկե, այս դեպքում կասեն՝ դե Ադրբեջանից «փող են վերցնում»: Այո, բայց ինչո՞ւ է դա թույլ տրվել Փաշինյանի իշխանության օրոք ավելի ցցուն կերպով...

Ինչևէ, Փաշինյանի քաղաքական գիծը հստակ երևում է, կարիք չկա ամեն առիթով անցյալի էջերը թերթել: Այդ գիծը նա հստակ տանում է պարտվածի դիրքերից, ու չի երևում ՀՀ շահի պաշտպանությունը:

Ցանկացած տրամաբանող մարդ տեսնում է, որ այսօր Անկարան ու Բաքուն Հայաստանից նոր զիջումներ են սպասում ու այդ սպասումները կախված են լինելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից:

Սա ակնհայտ փաստ է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2559 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am