Պիտի ծրարով փող ստանայի, տոմս առնեի ու գնայի՞. Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանին (video)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե հերթական անգամ Հայաստանի իշխանությունները գաղտագողի հայ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում:
«Ամբողջ այս գործընթացում թուրքերն են եղել թելադրողը, Չավուշօղլուն ասում է սա, մերոնք արձագանքում են, Չավուշօղլուն ասում է նա, մերոնք արձագանքում են, բայց, կրկնում եմ, փաստաթուղթ չկա Ռուբեն Ռուբինյանի նշանակման հետ կապված: Գործընթացը փնթի է կատարվում, փնթի մինչև վերջ», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիաայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը:
Նա ասաց, թե Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս հանդիպման, Հայաստանը՝ ոչ:
Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց՝ ԱԺ նիստերը իրեն հիշեցնում են ցածրորակ հաղորդում, բայց ինքը չի զլանա ու կարձագանքի՝ «ընկել են, պիտի քաշեն»;
«Նախ՝ հատուկ բանագնաց չէ, հատուկ ներկայացուցիչ է, հատուկ ներկայացուցիչը պաշտոն չէ, գործառույթ է, ես հատուկ պաշտոնի չեմ նշանակվել: Ասում եք՝ ինչո՞ւ է բյուջով մեկնել, բա ինչո՞վ մեկնեի, պետք է ծրարով փող ստանայի, գնա տոմս առնեի, գնայի՞, բյուջեի փողերով եմ մեկնել», - ասաց նա:
