«Ոչինչ չի կարող արդարացնել ֆիզիկական բռնությունը մեղադրյալների նկատմամբ».Human Rights Watch -ը՝Սասնա Ծռերի մասին
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել,որում ասված է,որ Հայկական ընդդիմության՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվող 4 անդամներ ոստիկաններին մեղադրել են մեկուսարանում իրենց ծեծի ենթարկելու մեջ: Իշխանությունները պարտավոր են իրականացնել արագ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: «Դատապարտյալները տարբեր վնասվածքներ ու կապտուկներ են ստացել դեմքին, գլխին, որովայնին, մեջքին, ոտքերին: Մեղադրյալների նկատմամբ վատ վերաբերմունքը խստորեն արգելված է ցանկացած պարագայում. սա պարզ է, և անկախ այն բանից, թե այդ մարդիկ ինչ հանցագործություն են գործել կամ ինչի մեջ են մեղադրվում, ոչինչ չի կարող արդարացնել ֆիզիկական բռնությունը մեղադրյալների նկատմամբ:Իշխանությունները հստակ արտահայտված պարտավորություն ունեն՝ արագ և խորը քննություն անցկացնել և պատասխանատուներին բերել արդարադատության դաշտ» ,- ասել է կազմակերպության՝ Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Գիորգի Գոգիան: Հունիսի 28-ին Երևանի Նուբարաշեն համայնքի դատարանում ոստիկանության աշխատակիցը թույլ չի տվել մեղադրյալներից մեկին՝ Արեգ Կյուրեղյանին նամակ հանձնել իր փաստաբանին: Կյուրեղյանը և մյուս մեղադրյալները բողոքել են դրա դեմ, և վեճ է սկսվել ոստիկանների և մեղադրյալների միջև: Այնուհետև ոստիկանությունը Կյուրեղյանին և ևս երկու մեղադրյալների՝ Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին հեռացրել է դատարանի դահլիճից: Ավելի ուշ Կյուրեղյանի ու Ավետիսյանի և մյուս երկու մեղադրյալների՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանը փաստաբանները հայտնել են, որ ոստիկանները նրանց դաժան ծեծի է ենթարկել: Հուլիսի 3-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քննություն է սկսել՝ ոստիկանների մեղավորությունը պարզելու համար, այնուամենայնիվ, կասկածյալ ոստիկանները դեռ շարունակում են կատարել իրենց աշխատանքը:Դրական է, որ իշխանությունները քննություն են սկսել միջադեպի հետ կապված:Բայց վստահելի լինելու համար՝ քննությունը պետք է լինի արդյունավետ, ինչը նշանակում է, որ այն պետք է լինի խորը, անկողմնակալ, կարողանա գտնել բռնություն իրագործած ոստիկաններին և նրանց բերել արդարադատության դաշտ, ասվում է հաղորդագրության մեջ:
