Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանը մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից
«Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանը, ըստ մահվան վկայականի՝ մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Արա Վարդանյանի մահվան պատճառը հիվանդությունն է: Ըստ մահվան վկայականի՝ վերջինս մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից»,-ասաց Սոնա Տռուզյանը: Վերջինս հայտնեց, որ քննություն է տարվում՝ 53-ամյա Արա Վարդանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Կորյուն փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում դիի առկայության մասին ոստիկանությունն ահազանգ էր ստացել ԱԻՆ-ից: Խումբը կանչով մեկնել էր Կորյուն փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկը,որտեղ հայտնաբերել էր տղամարդու դի։
