Բաց նամակ պատկան մարմիններին կամ «կառչիր հանդերձանքից»

Սոնա Վանի նամակը` Արտաշես Հովսեփյանի աճյունը պանթեոնում տեղադրելու պահանջով *** Արտաշես Հովսեփյանի աճյունը Կոմիտասի անվան պանթեոնում դնելու հարցը քննարկման խնդիր դարձնելն իսկ արդեն անբարո է: Խոսքն արդյոք այն մարմնի մասի՞ն է, հոգու այն հանդերձի կամ ա՞յն կաղապարի, որի պարունակությունը մինչեւ վերջ դատարկվել է արդեն սեփական հողի մեջ, բաշխվել բազում քարե հսկաների միջեւ, որոնց ճակատների լույսով ամեն օր արթնանում է քաղաքը: Դժվար է հավատալ, որ մինչեւ իսկ իշխանավորը չի գիտակցում, որ Հովսեփյանի հոգին վաղուց վաստակել է իր անմահության իրավունքը երկրի վրա եւ որ ավելին լինել պարզապես հնարավոր չէ: Աստծո ընտրյալի հետմահու ճակատագիրը ճիշտ ու ազնիվ տնօրինելը նույնքան կարեւոր է, որքան մեր ժողովրդի հավաքական հիշողության, հայ հանճարի գենի ու դրանով պարծենալու կամ ամաչելու ընտրության մեր իրավունքի պաշտպանությունը, եթե իհարկե հոգեւոր արժեքների եւ չափանիշների երկրաշարժը դեռ չի ավիրել ամեն բան ու դեռեւս վաճառված կամ սեփականաշնորհված չեն տարածքի մնացած գերեզմանահողերը: Հանդերձը այն հոգու, որն արժանացել է Աստծո շնորհին, չի կարող այդքան վրիպել իր ժողովրդի, իր պետության եւ մինչեւ իսկ իր իշխանավորի աչքից: Չկա Աստվածուհին, նրան կորցրիր Բայց հանդերձանքն էլ է աստվածային Օգտվի՛ր քեզ տրված վեհ շնորհից Կառչի՛ր հանդերձանքից Գյոթեն (որին սիրում էր ցիտել Վարպետը), իշխաններին խորհուրդ է տալիս ազնիվ վճիռ կայացնել, եղե՛ք ազնիվ, «որպեսզի արդարացնեք թագերը ձեր»: (Հուսով եմ, որ այս պատգամը կարթնացնի այն իշխանավորներին, ովքեր ոչ թե քենախնդիր են կամ անտեղյակ, այլ պարզապես մի փոքր մոռացկոտ են): Հոգիների հիերախիայի երկրային մատյանում կատարված ամեն սխալ պատժվում է երկնքի ու հավերժության օրենքներով, որի բոցերից ապահովագրված չէ եւ ոչ մեկի զավակը: Հանճարն իր տունը կառուցում է երկնքում ու հեռանում է` հոգին Աստծուն, գործը` ժողովրդին, իսկ մարմինը հողին հանձնելուց հետո: Հեռանում է թեթեւացած` ներքեւում թողած իր քարե հեքիաթը, որը անցորդին կշարունակի նայել նույն իմաստուն մանկան հայացքով, ստիպելով նրան վեհանալ կամ ամաչել- անկախ իր աճյունի վայրից: Հանճարի կռիվը սատանայի հետ է, զրույցը` Աստծո, հավերժության ու ժամանակի: Շահավետ կապեր ու հարաբերություններ ստեղծելը երբեւէ նպատակ չի դառնում այս անբարիշտ հոգու համար, որի պատիժը հաճախ մարմինն է կրում: (Տես Գուրզադյանի պատմությունը: Այս առումով ամաչելու պատճառներ մենք շատ ունենք` չհավելենք եւս մեկը): Ափսոս, որ անցավոր հանճարները չեն ընտրում իրենց ապագա հարեւաններին ու մենք` ողջերս երբեւէ հաղորդակից չենք լինում նրանց բողոքներին: Հանճարը չի՛ ապրում, նա պարտքեր է փակում. Աստծոն, ժողովրդին, ժամանակին, գեղեցկությանը… եւ կյանքի ժամանակը երբեւէ բավարար չի լինում այդ ամենը մարելու համար: Այդ է պատճառը, որ նա սովորաբար հեռանում է մի փոքր շվարած… մի փոքր ամաչելով: Ի՞նչ պատասխան է տալու Արարչին` չարածների համար: Իսկ ի՞նչ պատասխան ենք տալու մենք` մեր սերունդներին կամ ինքներս մեզ: Ես սարսափում եմ երեւանյան այն նոր առավոտից, երբ պիտի նայեմ քարե Թամանյանի աչքերի մեջ ու … ամաչեմ: Իսկ դո՞ւ: Ի՞նչ պատասխան եմ տալու նրա կերտած քարե կիսաստվածներին: Այս միտքն ինձ արդեն վախեցնում է: Իսկ քե՞զ: Այլապես նրա՞ն ինչ: Տե՛ս, գնում է արդեն մանկան պես` կավոտ ձեռքերը գետնին քսելով: Գնում է անտարբեր հանդերձանքին ու կաղապարին հոգու, որի հետ կռվել է այսքան տարի: Հիմա այն մե՛ր գանձն է: Վարվենք նրա հետ ըստ արժանվույն: Բայց հիշե՛նք: Առավոտյան հանդիպելու ենք նրան նորից: Ք ա ղ ա ք ը Ն ա՛ է: Հ.Գ. Կառչենք հանդերձանքից: Այլապես ցեխն էլ է օծյալ, եթե նրա մեջ սուրբ է պառկած: (Վ.Վ.) Հ.Գ.- 2 Ցավում եմ, որ ստիպված եմ շատախոսել այն պահին, երբ հոգուս իսկական ցանկությունը կատարյալ լռությունն է: Սոնա Վան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am