Արցախի ՄԻՊ-ի զեկույցը՝Եվրոպական դատարան ներկայացված գանգատների հիմքում
«2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը դրական է:Արդեն ժամանակն է՝ խոսել զինուժում մարդու իրավունքների մասին,ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նահապետյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի վայրագությունների հետ կապված ինչ գործողություններ է ձեռնարկել ՄԻՊ-ը: «Այդ օրերին եղել եմ Արցախում, աշխատել այնտեղի ՄԻՊ-ի հետ:Մենք իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ, որին հաջորդել է Արցախի ՄԻՊ-ի զեկույցը, որը որակապես շատ բարձր է: Դա դրվել է Եվրոպական դատարան ներկայացված գանգատների հիմքում: Ինքս հարցը քննարկել եմ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի, ԵԽ գլխավոր քարտուղարի հետ, և բոլոր ուղղությունները ներկայացրել: Այդ առումով բացառիկ էր ԱՀ ՄԻՊ-ի մամուլի ասուլիսը ԵԽ-ի շենքում: Մեզ հնարավորություն տրվեց դրան հասնել պրոֆեսիոնալ որակով»,ասաց նա: Կորյուն Նահապետյանն ասաց, որ ցանկալի կլիներ՝ ունենայինք հստակ պատկեր, թե կոնկրետ այդ վայրագությունների դեպքերով մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար միջազգային ատյաններում այս պահին ինչպիսի արդյունքներ ունենք:
