Երևանում համայնքային ոստիկանը Mercedes-ով բախվել է ճամփեզրի եզրաքարերին և կողաշրջվել. տեսանյութ
Երեկ ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Սարգսյանը Մոնթե Մելքոնյան փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց իր վարած Mercedes մակնիշի 35 GC 150 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի եզրաքարերին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Սագսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Ղարիբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Սարգսյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում՝ որպես համայնքային ոստիկան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
