«Ավելի ճիշտ կլինի, որ ինքը լինի». Սասուն Միքայելյանի ակնարկը նախագահին
«Ավելի ճիշտ կլինի, որ ինքը լինի, որ վերջիվերջո մի անգամ պարտավորություն վերցնի իր վրա: Թե չէ տարիներ ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, եւ ինքն իր վրա ոնց որ պատասխանավություն չի վերցրել: Վերջերս ես եկել եմ եզրակացության, որ ինքը պետք է լինի, Սերժ Սարգսյանին ես նկատի ունեմ», - այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, մեկնաբանելով օրեր առաջ Գալուստ Սահակյանի հնչեցրած հայտարարությունը, թե «Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը»: Ըստ նրա` եթե այսպես 1-2 տարի պիտի պաշտոնավարեն վարչապետները և պատասխանատվություն չունենան ժողովրդի, պետության, պետականության առջև, ավելի լավ կլինի վերջ տրվի այս ամեն ինչին` վարչապետների շարունակական փոփոխությանը:
