Նախկին դատախազը՝ ներկայիս դատախազին
ԱԺ ՀՀԿ-խմբակցության պատգամավոր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր ԱԺ-ում նշեց, որ դատավարությունը պետք է իրավապաշտպանի դեր ստանձնի, ինչը կբարձրացնի մարմնի նկատմամբ վստահությունը:Նա նշեց, որ կալանքների հետ կապված Հայաստանում լուրջ խնդիրներ կան. «Խոսքը կալանքների քանակներին ու համընդհանուր բնույթի մասին չէ, դա պետք է լինի մաքսիմալ հիմնավորված: Ցանկացած ամբաստանյալ, մեղադրյալ դատախազի կողմից գործի նկատմամբ գործի հսկողության օրինականության երաշխավորման տեսակետից այնքան վստահություն պետք է ունենա, որ անգամ փաստաբանի կարիք չունենա: Դատախազն, իրոք, պետք է ստանձնի այդ օրինականության երաշխավորի դերը, որը ցանկացած քրեական դատավարության մասնակից ցանկացած անձի մոտ երաշխավորման զգացողություն է առաջացնելու»:
