«Դուք պատրաստ եք արդարացնել ամեն ինչ». Լենա Նազարյանը՝ Տիգրան Մուկուչյանին
Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից պահանջեց բերել վարչական ռեսուրսների չարաշահման կոնկրետ օրինակ, սակայն բացասական պատասխան ստանալուց հետո, ասաց. «Դուք չեք կարող որևէ օրինակ բերել, որովհետև ցանկացած օրինակի դեպքում ես կասեմ, որ ՀՀԿ-ն դա արել է: Ինձ մոտ տպավորություն է, որ Դուք պատրաստ եք արդարացնել ամեն ինչ» Այնուհետև նա հիշեցրեց դպրոցների տնօրենների հրապարակված ձայնագրությունները, Գյումրիի տնօրենի օրինակը բերելով, որի վերաբերյալ, ըստ Նազարյանի՝ Մուկուչյանն ասել էր, թե այդ ցուցակը վերաբերում է իր ընտրատեղամասի ընտրողներին: Ի պատասխան էլ պարոն Մուկուչյանն ասա, որ նա սխալ օրինակ է բերում, քանի որ. «Գյումրիի դեպքը այն դեպքերից էր, որն ուղարկվել էր դատախազություն՝ ուսումնասիրության համար»:
