Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր դուստրը հանկարծակի ջնջել է իր էջերը սոցցանցերում

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր դուստրը՝ Ալիյան, հանկարծակի ջնջել է իր էջերը սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ Instagram-ը պարզեց, որ նա գտնվում է ԱՄԷ-ում։ Այդ մասին գրում է Znak-ը

Դա տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Ալիան իր ընտանիքի անդամներից առաջինը մեկնաբանեց Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները: Այնուամենայնիվ, օգտատերերը նկատել են, որ Instagram-ն ավտոմատ կերպով նրա աշխարհագրական դիրքը որպես Արաբական Միացյալ Էմիրություններ է որոշել: Meta ընկերության սոցցանցերում Նազարբաեւայի էջը վերիֆիկացված էր, ինչը նշանակում է, որ էջն իսկապես պատկանում էր նրան։

Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր դուստրը 2006 թվականին առանձնատուն է ձեռք բերել Լոնդոնի հյուսիսում՝ նպատակ ունենալով բրիտանական քաղաքացիություն ստանալ։ Ինչպես պարզաբանում է The Sunday Telegraph-ը, գնումը 41-ամյա Ալիյա Նազարբաեւայի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է դարձել հանրապետությունից 300 միլիոն դոլար դուրս բերելուց հետո։ Տպավորիչ ծախսերի մասին հայտնի է դարձել քաղաքական գործչի դստեր եւ ֆինանսական խորհրդատուների միջեւ ծագած կոնֆլիկտից հետո:

Հստակեցվում է, որ 8.75 մլն ֆունտ ստերլինգ իր ունեցվածքից Ալիյան ծախսել է Հայգեյթ թաղամասում տուն գնելու վրա։ Եվս 14 մլն դոլար ծախսվել է Դուբայում տուն գնելու վրա։ Բացի այդ, քաղաքական գործչի ժառանգը Bombardier Challenger շքեղ ինքնաթիռի սեփականատեր է դարձել։ Գնումը նրան 18 միլիոն ֆունտ ստեռլինգ է արժեցել:

Շքեղ առանձնատների եւ ինքնաթիռի գնման մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ալիյայի եւ նրա ֆինանսական խորհրդականների միջեւ կոնֆլիկտ ծագեց: Քաղաքական գործչի ազգականը դատական ​​հայց ներկայացրեց խորհրդատուների դեմ՝ մեղադրելով նրանց անազնվության, միջոցների յուրացման, խարդախության նպատակով դավադրության, հավատարմագրային պարտականությունների (անգլո-սաքսոնական իրավունքի հայեցակարգը, որը կարգավորում է հոգաբարձուի պարտականությունները, մասնավորապես, ներկայացուցիչը պարտավոր է հոգաբարձուի շահերը վեր դասել իր սեփականից) խախտման եւ անհիմն հարստացման մեջ։ Նշվում է, որ սկանդալը, որում 165 միլիոն ֆունտ ստերլինգի հայց էր ներկայացված, հետագայում հարթվեց գաղտնի համաձայնագրով։

Պարբերականի տվյալներով՝ Նազարբաեւան 312 միլիոն դոլար է տեղափոխել Ղազախստանից այն բանից հետո, երբ իր խորհրդականներին հայտնել է, որ իր համար այնտեղ մնալը վտանգավոր է։ 

դիտվել է 624 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am