Բազմաթիվ անելիքներ կան. Գևորգ Կոստանյանը՝ Մարտի 1-ի մասին
«Մարտի 1-ի գործը 10 մասի բաժանելու նպատակն էր ավելի արդյունավետ քննություն ապահովելը մինչև իմ պաշտոնավարումը այդ գործերը ամբողջական մեկ քրգործի շրջանակում էին քննվում, իսկ դա, որպես կանոն, առաջացնում է քննության անարդյունավետություն: Հետո իմ հանձնարարությամբ, որպեսզի յուրաքանչյուր մահվան կապակցությամբ ավելի արդյունավետ քննություն իրականացնենք, գործը 10 մասերի առանձնացրեցինք՝ յուրաքանչյուրն առանձին գործով: Ինչո՞ւ, որպեսզի դա հնարավորություն տա նաև քննիչին, իրավահաջորդների ներկայացուցիչներին, փաստաբաններին և իրավապաշտպաններին ավելի առակայական պատկերացնել, թե գործը քննության որ փուլում է, ինչ հետևանքներ կան և յուրաքանչյուր քննիչի որոշում, որը ոչ արդյունավետ են համարում, կարողանան սահմանված կարգով բողոքարկել», - լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Իմ պաշտոնավարման ընթացքում ես արել եմ ամեն բան մարտի 1-ի գործով քննությունն արդյունավետ ապահովելու համար:Մարտի 1-ի գործը արհեստական չի ձգձգվում, այլ պատճառն այն է, որ շատ հանգամանքներ անհայտ են և բացահայտման կարիք ունենԱյն հանգամանքը, որ այդ քրգործերը չեն կասեցվում, նշանակում է՝ այդ քրեական գործերով բազմաթիվ անելիքներ կան: Եթե քրեական գործով մեղադրյալ չի կարողացել հայտնաբերվել, բայց գործը կարճելու հիքմեր էլ չկան, գործը կասեցվում է: Քննիչն իր պատկերացմամբ բոլոր քննչական գործողությունները կատարում է, բայց արդյունքի չի հասնում, հետևաբար գործը կասեցվում է: Այն հանգամանքը, որ քրգործը քննիչի կողմից կասեցված չէ, նշանակում է, որ դեռևս քննիչը և դատախազը գտնում են, որ այդ քրեական գործերով քննչական գործողությունների անհրաժեշտություն կա», - նշեց Գ.Կոստանյանը:
