Ինչու է այս տարի ուշացել դիզվառելիքը
«2017 թվականի բյուջեով նախատեսված էր մատչելի գներով պարարտանյութերի ձեռքեբրեման ծրագիր, որի համար նախատեսված էր 2 միլիարդ 110 միլոն դրամ:Ճշտված բյուջեն կազմել է 878 միլիոն դրամ՝ ապահովելով նույն քանակը, որը նախատեսված էր. մնացած մեկ միլիարդ 232 միլիոնը տնտեսվել է ու ուղղվել այլ ծրագերի», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Պարարտանյութերը մրցույթով անցկացվել են ու հաղթող է ճանաչվել երկու ընկերություն։Այստեղ ֆինանսական առումով դրական մի քայլ կա,ասաց Իգնատի Առաքելյանը: Խոսելով դիզվառելիքի մասին՝ նա նշեց, որ դիզվառելիքի առումով նախատեսված է եղել 330 միլիոն դրամ, ճշտված բյուջեն կազմել է 171 միլիոն դրամ, տնտեսումը՝ 158 միլոն դրամ։ «Տնտեսված գումարը նորից օգտագործվել է այլ ծրագրերի ուղղությմաբ», - նշեց Ի. Առաքելյանը։ Նախարարն անդրադարձավ նաև դիզվառելիքի ուշացման խնդրից.«Իրականում, ի սկզբանե նախատեսված չէր դա, ճիշտ է, բյուջեով կար այդ ծրագիրը, բայց որոշված էր ծրագիրը միգուցե չանել այս տարի, բայց քննարկման ընթացքում, երբ մարզերից եղավ պահանջարկ ու մեր վերլուծությունը ցույց տվեց, որ այս տարի էլ է պետք իրականացնել, դա էր հիմնական ուշացման պատճառը, բայց այդ ուշացումը չի նշանակում, որ գյուղացիներն իրենց աշխատանքները չեն կատարել»:
