Ավտովթար Երևանում. Ford Transit-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Ford Transit մակնիշի 34 OF 169 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենային կառավարումը, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճաանապարհայիյ ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են մեքենաների շարժը այդ հատվածով, որպեսզի վերամբարձ կռունկի օգնությամ ուղղեն մեքենան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
