Ընդդիմության հանրահավաքին Ստամբուլում մոտ 1.5 միլիոն մարդ է մասնակցել
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հուլիսի 9-ին ավարտել է Անկարայից Ստամբուլ 25 օր տևած արդարության քայլերթը: Ակտիվիստները կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ 450 կմ ճանապարհ են անցել: Կիրակի օրը Ստամբուլում կայացած հանրահավաքին մասնակցել է 1.6 միլիոն մարդ:Ընդդիմությունը Թուրքիայի իշխանություններից պահանջում է չեղյալ հայտարարել արտակարգ դրության ռեժիմը, որը Թուրքիայում գործում է 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո: Քըլըչդարօղլուն պահանջել է նաև արդար դատավարություն, ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումների դադարեցում:Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննադատել է քայլերթը՝ նշելով, որ արդարություն խորհրդարանում պետք է որոնել, այլ ոչ թե փողոցում:
