Ինձ անհանգստացնում է Ձեր մոտեցումը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցին. Մանե Թանդիլյան
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թոնդիլյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդմանը, խոսեց կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկայի մասին: «Այդ դեպքում քաղաքացիներին հիմնավորումները չեն բավարարում: Որպես օրինակ՝ նշեմ Անդրեաս Ղուկասյանի՝ մեր միջնորդության չբավարարելը: Մեկ տարուց ավելի է տեւում նախաքննական աշխատանքները»: Նա խոսեց նաեւ լրագրողի նկատմամբ խափանման միջոցը՝ որպես կալանք ընտրելու փաստերին. «Արդյոք լրագրողի նկատմամբ քրեական գործ հարուցելիս նրա նկատմամբ պարտադիր խափանման միջոց՝ որպես կալանք ընտրելը ճիշտ որոշում է: Իրավապահ համակարգը իր այդ քայլը պատճառաբանեց նրանով, լրագրողը կարող է ազատության մեջ նյութեր հրապարակել: Լրագրողները անհավասար պայմաններում են գտնվում, խիստ խտրական վերաբերմունք եմ տեսնում այստեղ, դա լուրջ վտանգ կարող է լինել Հայաստանի համար: Որպես հորդոր՝ ես կխնդրեմ վերանայել խափանման միջոցի ընտրությունը: Ակնկալում եմ խափանման այս միջոցի էական նվազում այս տարվա ընթացքում»:
