35 միգրանտ անհետ կորել է
AFP-ն գրում է ,որ ափամերձ պահպանության ծառայությանը հղումով հայտնում է ,որ Լիբիայի ափերի մոտ փչովի նավակի խորտակման հետևանքով առնվազն 35 միգրանտ, հնարավոր է, զոհվել է, Միգրանտների թվում 7 երեխա կա: 85 միգրանտի հաջողվել է փրկել: Այլ մանրանասներ առայժմ չեն հաղորդվում: Եվրոպացի սահմանպահները միայն մայիսի 6-ին փրկել են շուրջ երեք հազար միգրանտների, որոնք փորձել են հատել Միջերկրական ծովն ու հաստատվել Եվրոպայում: Փրկված միգրանտները փորձել են 20 նավերով ծովով հասնել Եվրոպայի ափեր:
