ԵԱՀԿ-ի կոչը ԼՂ հակամարտության կողմերին.անհապաղ սկսել առարկայական բանակցություններ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ավարտին ընդունված Մինսկի հռչակագրում ասված է,որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ցավում է ղարաբաղյան հարցում առաջընթացի բացակայության համար և կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցություններ։ ԽՎ-ն կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցություններ՝ հակամարտության շուտափույթ կարգավորման միջոցներ գտնելու նպատակով։ Ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին կոչ է արվում այդ նպատակով ակտիվացնել իրենց գործողությունները։
