Գերմանիան «Ինջիրլիք»-ից դուրս է բերել առաջին ինքնաթիռը
Reuters-ը գրում է,որ Գերմանիան հուլիսի 9-ից սկսել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից գերմանական զորախմբի դուրս բերման գործընթացը: Թուրքական ավիաբազայից այսօր արդեն դուրս է եկել գերմանական լիցքավորող-ինքնաթիռն ու ուղևորվել է Հորդանանի ռազմաբազա: Այնտեղ է ուղարկվելու նաև Tornado տիպի ինքնաթիռների տեղակայման համար անհրաժեշտ տեխնիկան: Ինքնաթիռները նախատեսվում է Հորդանան տեղափոխել հոկտեմբերին: «Ինջիրլիք» ավիաբազայում 260 գերմանացի զինվոր կա: Նրանք մասնակցում էր Արևմտյան կոալիցիայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններին:
