Քյարփինջը՝ կապուտ. Նիկոլ Փաշինյան
Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 10-ին, «քուանշ» հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Քուանշը տերմին է, որն օգտագործվում է բլոտ խաղում՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար: 4 դրվագով քուանշ ունեմ հայտարարելու: Ինչ վերաբերում է դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու մասին գլխավոր դատախազի հայտարարությանը, ապա «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այստեղ, կներեք, չեմ կարող ասել՝ քուանշ, պարոն գլխավոր դատախազ, այստեղ պետք է ասեմ՝ քյարփինջը՝ կապուտ»:
