Խոսիր Նիկոլ, «ՀԱՊԿ-ում հարց լուծող» ու հին «վոժդերին» սովորեցնող

Մի քանի օր է, ինչ սահմանին կրկին լարված իրավիճակ է: Հայկական կողմը երեք հայտնեց երեք զոհի մասին, ադրբեջանականը` մեկ զոհի: Երեկ սահմանին ինտենսիվ փոխհրաձգություն էր:

Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հետ: «Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրադրության կարգավորմանը», - հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Աղբյուրի համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր։ Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Հայկական կողմը ևս հաղորդում է, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը և եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությանը։

Վարչապետի աշխատակազմի լրատվականն այլ մանրամասներ չի փոխանցում։
Երկու օրից Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջին հանդիպումն են անցկացնելու: Ու հիմա Թուրքիան Ադրբեջանի միջոցով Փաշինյանի իշխանությանը հասկացնում է, որ իրենց հետ բանակցելու են «վիզը ծռած» խեղճի կարգավիճակով, այսինքն՝ Հայաստան պետությունը պետք է լինի՝ Նիկոլ Փաշինյանի հոգեբանությամբ՝ պարտված ու խեղճ, ոչ թե այնպիսին, ինչպիսին օրեր առաջ փորձեն իրեն ներկայացնել՝ Փաշինյանը, թե ՀԱՊԿ-ում մի քանի ժամում «հարց լուծող» է դարձել՝ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետը:

Դե վճռական քայլի դիմիր, Փաշինյան, ՀԱՊԿ-ում ղեկավարող երկիր ես, ո՞ւր են ՀԱՊԿ-ի զորքերը, ինչո՞ւ են ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումներին դուրս շպրտում մեր երկրից:

Իսկ տեսնո՞ւմ է ինչ լեզվով են հայ-թուրքական բանակցություններից 2-3 օր առաջ իր հետ «խոսում» թուրքերը...

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Հուլուսի Աքարը Զաքիր Հասանովին հավաստիացրել է, որ «Թուրքիայի զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են»։

Ո՞վ է Փաշինյանի իշխանության դաշնակիցը... Ղազախստանի՞, թե՞ Բելառուսի նախագահները, որոնք շնորհավորել են Ալիևին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ու «պատմական արդար հաղթանակի» համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3091 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am