Արթուր Ջանիբեկյանը 4-րդ անգամ արժանացել է «Ռուսաստանի լավագույն մեդիա-մենեջեր» մրցանակին
«Գազպրոմ-մեդիա»-ի ժամանցային ալիքները գործադիր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը դարձել է հուլիսի 6-ին Մոսկվայում կայացած «Ռուսաստանի մեդիամենեջեր» ՝ «Медиа-Менеджер России — 2017» ազգային 17-րդ մրցանակաբաշխության դափնեկիր: Մրցանակը նրան հաձնվել է հեռուստահոլդինգի զարգացման և արդյունավետ ղեկավարման, ինչպես նաև ժամանցային և հումորային ծրագրերի ստեղծման գործում նշանակալի ավանդի համար: Չորս փուլից բաղկացած քվեարկությամբ՝ 90 թեկնածուներից բնագավառի լավագույներին ընտրել են հասարակական կազմակերպությունները, 450 հոգուց բաղկացած փորձագետների խմբի անդամներն, ժյուրիի և մրցանակաբաշխության հիմնադիրների խորհդրի անդամները: Արթուր Ջանիբեկյանի ղեկավարած ժամանցային ալիքների խմբի ընդհանուր շրջանառությունը կազմում է 20 մլրդ ռուբլի ($347 մլն): Արթուր Ջանիբեկյանն իր գործընկերների հետ 2006-իմ հիմնել է Comedy Club Production-ը, իսկ 2011թ. բաժնետոմսերի «75% մինուս 1 բաժնետոմս» փաթեթը վաճառել էր ՏՆՏ-ի կառույցներին: Այս փաթեթը հեռուստատեսային շուկայի համար գնահատվել էր ռեկորդային $250 մլն:
