Ինչու նախագահն ու կաթողիկոսը ներկա չէին քաղաքապետի երդմնակալության արարողությանը

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ողջ ազգը պատրաստվում էր Նոր տարին դիմավորելուն` Երեւանի ավագանին հապճեպ անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին եւ երեւանցիների փոխարեն էլ ընտրեց նոր քաղաքապետի` ի դեմս Հրաչյա Սարգսյանի: Եվ քանի որ ժողովրդի թիկունքում գործընթացներն այսպիսի հաջողությամբ ստացվեց հորով-մորով անելը, օրենքով սահմանված կարգով էլ, ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը կազմակերպվեց նոր քաղաքապետի երդմնակալության արարողությունը:

Եվ չնայած նրան, որ օրենքի համաձայն` երդմնակալության արարողությանը նվիրված ավագանու նիստը պետք է վարեր Երեւանի ավագանու ամենատարեց անդամը, բայց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն իր տեղը զիջեց իրենից հինգ ամսով փոքր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանին: Ինչեւէ, սա ամենաուշագրավը չէր

Ամանորի եռուզեռի մեջ լուսանցքում մնացած արարողության վերաբերյալ:

Երդմնակալության արարողությանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, անգամ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, մինչդեռ ներկա չէին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Էլ չենք ասում Երեւանի նախկին քաղաքապետների մասին:

Թե ինչով էր պայմանավորված, որ Երեւանի քաղաքապետը որոշեց երդվել` առանց հոգեւոր առաջնորդների օրհնության եւ երկրի նախագահի ներկայության, ինչը նախկինում երբեւէ չի եղել, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Իրավունքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրված եղել են. «Սակայն տեղեկացրել են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցել: Երեւանի նախկին քաղաքապետներին հրավեր ուղարկել հնարավոր չի եղել` միայն ժամանակի խիստ սղության պատճառով»:

Իսկ թե ինչպիսին է եղել հրավերը, եւ այդ ինչ պատճառներ են եղել, որ չի մասնակցել արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մանրամասներ պարզեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երեւանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր ստացել է դրա նախորդ օրը` աշխատանքային օրվա ավարտից հետո` երեկոյան: Չի մասնակցել արարողությունը, քանի որ ուներ նախօրոք պլանավորված հանդիպումներ»:

Նույն հարցով դիմեցինք նաեւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին` փորձելով պարզել, թե ինչով էր պայմանավորված, որ Վեհափառ Հայրապետը եւս չմասնակցեց արարողությանը, սակայն մեզ խոստացան պատասխանել միայն Սուրբծննդյան տոներից հետո: Իսկ ինչ վերաբերում է Նավասարդ սրբազանին, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից պարզեցինք, որ առաջնորդական փոխանորդն անգամ հրավեր չի ստացել եւ տեղյակ չի եղել արարողության մասին»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 522 անգամ
Լրահոս
Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am