Սա դասախոսի և ուսանողի հարցաքննություն չէ. Հրայր Թովմասյան
ԱԺ-ում ՀՀ դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդման մասին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարեց. «Սա դասախոսի և ուսանողի հարցաքննություն չէ, քննություն հանձնելու մի պրոցես չէ:Հաղորդումն անթերի է, բոլոր հարցերի պատասխաններն ստացվել են: Այստեղ փորձ էր արվում դատախազության գործունեության մեջ ինչ-որ թերություններ գտնել: Եթե մենք խոսում ենք դատախազության անկախությունից, ապա պետք է հասկանանք, որ դատախազը անկախ է նաև մեզանից՝ պատգամավորներից»:
